sport.hushak@yandex.ru

+012 345 6789

ՀՖՖ-ն դիմել է ՈՒԵՖԱ-ին

ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության հավատարմագրման հետ կապված խնդիրներ ունեն նաև հայաստանցի մարզական լրագրողները։ Մասնավորապես, NEWS.am Sport-ի թղթակից Դավիթ Եղիազարյանի և Vnews-ի լրագրող Կարեն Ռաֆայելյանի հավատարմագրումն ՈՒԵՖԱ-ի կողմից մերժվել է ընդունող երկրների իրավապահների ստուգումներից հետո։

ArmSport-ն այս հարցով դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա՝ իմանալու ձեռնարկվող միջոցառումների մասին։

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեղյակ է Ձեր կողմից նշված լրագրողների՝ Եվրո-2020-ին չհավատարմագրվելու մասին:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան անթույլատրելի է համարում ազգային հողի վրա խտրականության դրսևորումը և դրա հետևանքով լրագրողների նկատմամբ սահմանափակումների կիրառումը»,- ArmSport-ի հարցմանն ի պատասխան՝ ասել է ՀՖՖ Հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի ղեկավար Հայկ Կարապետյանը:

Նրա խոսքով՝ ՀՖՖ-ն արդեն դիմել է ՈՒԵՖԱ-ի համապատասխան մարմիններին խնդրին լուծում տալու նպատակով:

«Վստահ ենք, որ խնդիրը շատ շուտով կլուծվի»,- հավելեց նա:

 ՈւԵՖԱ, ՀՖՖ