sport.hushak@yandex.ru

+012 345 6789

ԱԱ որակավորման փուլի մնացած բոլոր հանդիպումներում կկիրառվի VAR համակարգ

Եվրոպական ֆուտբոլային միությունը (ՈւԵՖԱ) հայտարարել է, որ 2022 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլի մնացած բոլոր հանդիպումներում VAR համակարգ կկիրառվի՝ ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի որոշման համաձայն:

Համակարգը կսկսի գործել 4-րդ տուրից և կներառի մնացած բոլոր հանդիպումները, որոնք կկայանան 2021 թվականի սեպտեմբերից:

ՈւԵՖԱ-ի ազգային հավաքականների որակավորման մրցաշարերում VAR-ի օգտագործման նախնական ծրագրերը հետաձգվել էին COVD-19 համաճարակի հետ կապված նյութատեխնիկական խնդիրների և ռիսկերի պատճառով:

VAR-ի կիրառումը, որը կազմակերպելու է ՈւԵՖԱ-ն, կիրականացվի հյուրընկալող ասոցիացիայի մարզադաշտում՝ օգտագործելով ՈւԵՖԱ-ի VAR համակարգի համար նախատեսված հատուկ ֆուրգոններ, որոնք կտրամադրի ՈւԵՖԱ VAR-ը:

 ՈւԵՖԱ