Երկրպագուների խտրական վարքի պատճառով Հունգարիայի հավաքականը երկու տնային հանդիպում կանցկացնի առանց հանդիսատեսի, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Կարգապահական հանձնաժողովի նման որոշումն ընդունվել է Եվրո-2020-ի խմբային փուլի Պորտուգալիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի հավաքականների հետ խաղերից հետո: Պատիժը տարածվում է նաև երրորդ խաղի վրա, Թեև այն պայմանական բնույթ է կրում երկու տարվա փորձաշրջանով: Հունգարիայի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանվել է 100 հազար եվրոյով: Բացի այդ, Հունգարիայի հավաքականը պետք է տեղադրի #EqualGame (հավասար խաղ) և ՈւԵՖԱ-ի տարբերանշանով Դրոշակ:
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը չեղարկել էր Եվրոպայի առաջնության խմբային փուլի 3-րդ տուրի Գերմանիա-Հունգարիա խաղի այցը: Մյունխեն մեկնելու չեղարկումը կապված էր Եվրո-2020-ի հանդիպումից առաջ «Ալյանց Արենա» ստադիոնի ծիածանի գույներով լուսավորման ՈւԵՖԱ-ի արգելքի շուրջ ստեղծված սկանդալի հետ: