Նիդերլանդներ 3 - 2 Ուկրաինա
- 1-0 Վեյնալդում 52
- 2-0 Վեգհորստ 59
- 2-1 Յարմոլենկո 75
- 2-2 Յարեմչուկ 79
- 3-2 Դումֆրիս 85
1-ին տուրից հետո ամբողջական է նաև C խմբի մրցաշարային աղյուսակը: 2-րդ խաղում Նիդերլանդների հավաքականը 3-2 հաշվով հաղթեց Ուկրաինայի ընտրանուն:
Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին: Երկրորդ կեսի 7-րդ րոպեին Վեյնալդումը առաջ մղեց տանտերերին: 7 րոպե անց հոլանդացիների առավելությունը կրկնապատկվեց. աչքի ընկավ Վեգհորսթը: Ուկրաինան խաղավերջում ակտիվացավ ու 4 րոպեում 2 գնդակ խփեց. 75-րդ ու 79-րդ րոպեներին աչքի ընկան Յարմոլենկոն ու Յարեմչուկը: Սակայն 85-րդ րոպեին խաղի վերջակետը դրեց Դումֆրիսը՝ 3-2:
Այս խաղից հետո C խմբում Ավստրիան ու Նիդերլանդներն ունեն 3-ական միավոր: