sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Բարսեղյանի ու Հարոյանի տրանսֆերային արժեքները բարձրացել են

Transfermarkt-ը ներկայացրել է Ղազախստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների թարմացված տրանսֆերային գները։

Հայաստանի ազգային հավաքականի և «Աստանայի» հարձակվող Տիգրան Բարսեղյանի տրանսֆերային արժեքը բարձրացել է 500 հազար եվրոյով և կազմում է 2.5 միլիոն եվրո։ Նրա ակումբակից, Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանի տրանսֆերային գինը 800 հազար եվրոյից հասել է 900 հազարի։

«Կայսարի» կիսապաշտպան Գեղամ Կադիմյանի տրանսֆերային արժեքը կազմում է 400 հազար եվրո, «Ակտոբեի» պաշտպան Արմեն Մանուչարյանինը՝ 250 հազար, իսկ Կարագանդայի «Շախտյորի» ներկայացուցիչ Սոլոմոն Ուդոյինը՝ 300 հազար։

«Ատիրաուի» դարպասապահ Արամ Հայրապետյանի տրանսֆերային արժեքը 100 հազար եվրո է, իսկ Արտակ Դաշյանինը՝ 200 հազար։

 Գեղամ Կադիմյան, Տիգրան Բարսեղյան, Արտակ Դաշյան, Վարազդատ Հարոյան, Արմեն Մանուչարյան, Արամ Հայրապետյան, Սոլոմոն Ուդո