sport.hushak@yandex.ru

+012 345 6789

«Բարսելոնան» նոր դարպասապահ է փնտրում

«Բարսելոնան» նոր դարպասապահ է փնտրում, քանի որ թիմից կարող է հեռանալ Նետոն, հաղորդում է Mundo Deportivo-ն:

Կատալոնացիները չեն շտապում թիմի սան Ինյակի Պենիային դարձնել Մարկ-Անդրե տեր Շտեգենի փոխարինող։ «Կապտանռնագույնները» կարծում են, որ 22-ամյա դարպասապահը դեռ պատրաստ չէ լուրջ հանդիպումների, հատկապես եվրագավաթային հանդիպումներին:

Կատալոնացիները 2-րդ դարպասապահի դերի համար 2 թեկնածու ունեն։

Ներկայումս «Բարսելոնան» դիտարկում է Վալյադոլիդի դարպասապահ Ժորդի Մասիպային և «Լևանտեի» դարպասապահ Այտոր Ֆերնանդեսին: Այդ ֆուտբոլիստներին կատալոնացիները համարում են ամենաօպտիմալ տարբերակ։
 

 «Բարսելոնա»