«Փյունիկը» հայտարարել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանի տեղափոխության մասին։
Ղազարյանը «Փյունիկի» սան է։ Նա «Փյունիկի» կազմում Ղազարյանն անցկացրել է 61 խաղ՝ դառնալով 30 գոլի հեղինակ։ Հայաստանի հավաքականի կազմում Ղազարյանը անցկացրել է 76 խաղ ու դարձել 14 գոլի հեղինակ։
Հայ խաղացողի վերջին ակումբը եղել է Լիմասոլի ԱԷԼ-ը։
«Փյունիկը» հաջողություն է մաղթել Գևորգ Ղազարյանին։