sport.hushak@yandex.ru

+012 345 6789

«Ալաշկերտն» առաջին խաղում ոչ ոքի խաղաց

«Կոնաս Կի Նոմադս»  2-2  «Ալաշկերտ»

  •  1-0 Քուրան 19
  •  1-1 Խուրցիձե 21
  •  1-2 Խուրցիձե 45
  •  2-2 Հորան

Չեմպիոնների Լիգայի 2020/21 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի առաջին խաղի շրջանակում «Ալաշկերտը» հյուրընկալվեց Ուելսի չեմպիոն «Կոննահ Կի Նոմադսին»:

Խաղն ավարտվեց 2-2 հաշվով: 19-րդ րոպեին տանտերերին, Չանչարևիչի սխալի հետևանքով, առաջ մղեց Կուրանը, որին 2 րոպե անց պատասխանեց երևանյան թիմի նորեկ Դավիթ Խուրցիձեն: Առաջին խաղակեսի հիմնական ժամանակի վերջին րոպեին Խուրցիձեն արդեն առաջ մղեց իր թիմին:

Երկրորդ խաղակեսի 34-րդ րոպեին Հորանը հավասարեցրեց հաշիվն ու դրեց խաղի վերջակետը՝ 2-2:

Պատասխան խաղը կկայանա հուլիսի 14-ին՝ Երևանում և կլինի Առաջին ալիքի ուղիղ եթերում:

Խաղը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում ու կմեկնարկի ժամը 19-ին:

 Չեմպիոնների լիգա, «Ալաշկերտ»