Ըմբշամարտի պատանեկան Եվրոպայի առաջնությունում 55 կգ քաշային Անդրանիկ Ավետիսյանը կիսաեզրափակչում 12:5 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և անցել եզրափակիչ, հայտնում է ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:
48 կգ քաշային Սարգիս Բեգոյանը կպայքարի բրոնզե մեդալի համար:
Անուշավան Բարսեղյանը և Նարեկ Գրիգորյանը սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն: