Գերմանական Դորտմունդ քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը դուրս է եկել եզրափակիչ։
Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 11-0 հաշվով առավելության է հասել իտալացի Սիմոնե Պիրոդուի նկատմամբ, այնուհետև առավելության հասել շվեյցարացի Թոմաս Էփի նկատմամբ։
Հայ մարզիկը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 10-0 հաշվով առավելության էր հասել հույն մարզիկի նկատմամբ։
Եզրափակչում մեր ըմբիշը կգոտեմարտի ռուս Խունկերովի հետ: