Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ըմբշամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ, 51 կգ քաշային Գասպար Տերտերյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ, սակայն 1-6 հաշվով զիջել է վրացի Թամազի Գլոնտին: Տերտերյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար:
Մեր ըմբիշը մինչև կիսաեզրափակիչ հասնելը 2 գեղեցիկ հաղթանակ էր տոնել՝ հաղթելով իտալացի և ռումինացի մրցակիցներին:
Կիսաեզրափակչում էր նաև Արման Մելքոնյանը, որը 71 կգ քաշայինների պայքարում հաղթել էր ռուս ըմբիշին՝ 4:3 և ռումինացի մրցակցին՝ 8:6:
Կիսաեզրափակչում նա մրցել է մոլդովացի Սալավեյի հետ և ցավոք պարտություն կրել: Մելքոնյանը ևս կգոտեմարտի բրոնզի համար: