sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Երևանում շախմատային փառատոն կանցկացվի

Աշնանը Երևանում շախմատային փառատոն կանցկացվի:

15 երկրի ավելի քան 250 ուժեղագույն շախմատիստ կմասնակցի Yerevan Open-ին: Երևանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Նորայր Քալանթարյանի խոսքով, մասնակիցներից 50-ը կունենա միջազգային կոչում: Մրցաշարը պետք է կայանար նախորդ տարի, սակայն Covid-19 համավարակը թույլ չտվեց:

Երևանի քաղաքապետարանը 22 մլն դրամ կհատկացնի Երևանի շախմատի ֆեդերացիային՝ փառատոնն անցկացնելու համար, որից 11 մլն դրամը կկազմի մրցանակային ֆոնդը:

 Yerevan Open