Երկու հայ լողորդ ձեռք է բերել այս ամռանը Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր, այս մասին տեղեկացրել է ջրային մարզաձևերի միջազգային ֆեդերացիան Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին:
Արթուր Բարսեղյանը հանդես կգա 50 և 100 մետր ազատ, իսկ Վարսենիկ Մանուչարյանը՝ 100 մետր ազատ լողոճերում:
Ճապոնիայում անցկացվելիք ամառային 32-րդ օլիմպիական խաղերին մասնակցող մեր մարզիկների թիվը հասել է 17-ի:
Հայաստանի օլիմպիականների կազմն այժմ հետևյալն է.
Հունահռոմեական ոճի ըմբիշներ
Արմեն Մելիքյան (60 կգ), Կարեն Ասլանյան (67 կգ), Կարապետ Չալյան (77 կգ), Արթուր Ալեքսանյան (97 կգ)
Ազատ ոճայիններ
Արսեն Հարությունյան (57 կգ), Վազգեն Թևանյան (65 կգ)
Բռնցքամարտիկներ
Կորյուն Սողոմոնյան (52 կգ), Արման Դարչինյան (75 կգ), Հովհաննես Բաչկով (63 կգ)
Սպորտային մարմնամարզիկ
Արթուր Դավթյան
Եռացատկորդ
Լևոն Աղասյան
Հրաձգուհի
Էլմիրա Կարապետյան
Ծանրորդներ
Սիմոն Մարտիրոսյան (109 կգ), Իզաբելա Յայլյան (59 կգ)
Ձյուդոիստ
Ֆերդինանդ Կարապետյան (73 կգ)
Լողորդներ
Արթուր Բարսեղյան, Վարսենիկ Մանուչարյան: