Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանը հայտնել է այն բռնցքամարտիկների անունները, ովքեր կմասնակցեն Իտալիայում կայանալիք մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությանը:
Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը։ Տղամարդկանց 10 քաշային կարգերից մենք ներկայացուցիչ կունենանք 8-ում:
Կանանց պայքարում Հարություն Նազարյանի գլխավորությամբ հանդես կգան 48 կգ քաշային Գայանե Տեր Բարսեղյանն ու 57 կգ քաշային Անժելիկա Ստեփանյանը:
Հայաստանի ընտրանին մրցավայր կմեկնի հունիս 13-ին: