sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Արմեն Մաշակարյանը հաղթանակով է մեկնարկել

Հայ բռնցքամարտիկ Արմեն Մաշակարյանը հաղթանակով է մեկնարկել Իտալիայում ընթացող բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում՝ տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

69 կգ քաշային հայ մարզիկը 1/16-րդ եզրափակիչում մրցավարների միաձայն որոշմամբ 5:0 հաշվով հաղթել է շվեդ Պետեր Կուկին: Մաշակարյանը բոլոր ռաունդներում ունեցել է հսկայական առավելություն: Հունիսի 19-ին 1/8 եզրափակիչում Մաշակարյանը կմրցի մոդլովացի Նիկոլա Բուկսայի հետ:

Այսօր երեկոյան մրցահերթում Հայաստանը կունենա միանգամից երկու ներկայացուցիչ: Ասպարեզ դուրս կգան 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանն ու 81 կգ քաշային Համբարձում Հակոբյանը: Նիկողոսյանի մրցակիցը կլինի Իսրայելի ներկայացուցիչ Ահմադ Ստիվին, իսկ Հակոբյանը կմենամարտի սերբ Վլադիմիր Միրանչիկովի հետ: