sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Բալեկյանը կարող է կարիերան շարունակել Անգլիայում

«Նորվիչը» կապ է հաստատել Հայաստանի հավաքականի հարձակվող Ներբերտո Բրիասկո Բալեկյանի հետ այն բանից հետո, երբ աստղ Էմիլիանո Բուենդիան տեղափոխվեց «Ասթոն Վիլա»: Այդ մասին հայտնում է The Sun-ին։

Ենթադրվում է, որ «դեղձանիկները» պատրաստ են արգենտինական «Ուրականին» վճարել 3,2 միլիոն ֆունտ ստերլինգ Բրիասկոյի համար, մինչդեռ հարավամերիկյան գրանդը՝ «Բոկա Խունիորսը», առաջարկում է ընդամենը 1,6 միլիոն ֆունտ:

Չեմպիոնշիփից ԱՊԼ վերադարձած «Նորվիչը» Բուենդիայի վաճառքից 38 միլիոն ֆունտ ստեռլինգ է վաստակել, այսինքն թիմն ունի բավարար միջոցներ նոր տրանսֆերների համար։

 Ներբերտո Բրիասկո Բալեկյան