Հունիսի 1-ին բացի Խորվաթիա - Հայաստան խաղից տեղի ունեցան ևս մի քանի ընկերական հանդիպումներ:
Ֆուտբոլի Աշխարհի առաջնության նախընտրական նույն խմբում Հայաստանի հավաքականի հետ ընդգրկված Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը ընկերական խաղում նույնպես ոչ-ոքի խաղաց Սլովենիայի ընտրանու հետ:
Հյու. Մակեդոնիա
1 - 1
Սլովենիա
- 1:0՝ Էլֆաս 55
- 1:1՝ Չերնիգոյ 90+7
Նույն 1:1 հաշվով ավարտվեց նաև օրվա հերթական ընկերական հանդիպումը: Սլովակիան սեփական հարկի տակ արագ գոլ բացթողնելուց հետո կարողացավ միայն հավասարեցնել հաշիվը Բուլղարիայի հետ խաղում:
Սլովակիա
1 - 1
Բուլղարիա
- 0:1՝ Իլիեվ 9
- 1:1՝ Բենեշ 27
Օրվա հանդիպումներից ամենախոշոր հաշվով հաղթանակը գրանցվեց Կոսովոյում: Դաշտի տերերը 4:1 հաշվով հաղթեցին Սան-Մարինոյի հավաքականին:
Կոսովո
4 - 1
Սան-Մարինո
- 1:0՝ Մուրիկի 28
- 2:0՝ Մուրիկի 45+1
- 3:0՝ Մուրիկի 46
- 4:0՝ Մուրիկի 76
- 4:1՝ Տոմասինի 85