sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Լևանդովսկին կարող է տեղափոխվել «Ռեալ»

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարող է մարզական կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»՝ գրում է Sky Germany-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝ «Բավարիան» պատրաստ է հրաժարվել լեհ հարձակվողի ծառայություններից, եթե 60 միլիոն եվրո փոխհատուցում ստանա: Մյունխենյան ակումբը ցանկանում է կարգավորել ֆինանսական ծանր իրավիճակը, որը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով:

Լևանդովսկին «Բավարիայում» է հանդես գալիս 2014 թվականից: Գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականի ամռանը:

Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Լևանդովսկին մասնակցել է 26 խաղի՝ դառնալով 36 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: 2008 թվականից Լևանդովսկին Լեհաստանի ազգային հավաքականի հարձակվող է: