Հունիսի 17-ին կայացավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը։ Գործկոմի անդամները միաձայն հաստատեցին ՀՖՖ Տարեկան հերթական ժողովի օրակարգը։ Այս մասին գրում է ՀՖՖ կայքը։
Նշվում է, որ այնուհետև Գործադիր կոմիտեի անդամները կողմ քվեարկեցին անկախ աուդիտորների նշանակմանը։ Ընդունվեց BDO Արմենիա ընկերության թեկնածությունը։
Հիշեցնենք, որ ՀՖՖ Տարեկան հերթական ժողովը կկայանա հունիսի 28-ին, ժամը 13:00-ին՝ ՀՖՖ գրասենյակում: