sport.hushak@yandex.ru

+012 345 6789

ՀՊԼ. Արարատ - Ալաշկերտ՝ 0:1

Արարատ  0 - 1 Ալաշկերտ

0 - 1 Վինսենտ Բեզեկուր - 75

Մայիսի 25-ին տեղի ունեցավ Հայաստանի պրեմիեր լիգայի 3-րդ տուրից հետաձգած խաղում Ալաշկերտը հաղթեց Երևանի Արարատին և լուրջ քայլ կատարեց դեպի չեմպիոնություն:

Արարատը գավաթի եզրափակիչում տարած հաղթանակից հետո 2-րդ խաղն անընդմեջ պարտություն է կրում: Այս պարտությունից հետո Արարատը զրկվեց չեմիոն դառնալու հնարավորությունից:

Այս հաղթանակից հետո Ալաշկերտը լուրջ հայտ ներկայացրեց առաջին տեղը գրավելու և չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու հարցում:

Ալաշկերտը 24 տուրից հետո վաստակել է 43 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Ալաշկերտին հետապնդում է Նոան վաստակած 41 միավորով:

Վերջին՝ 25-րդ տուորում մայսիսի 28-ին Ալաշկերտը կհանդիպի 38 միավոր վաստակած Արարատ-Արմենիակի հետ, իսկ Նոան կմրցի 28 միավոր վաստակած Վանի հետ: Վերջին տուրում Ալաշկերտին չեմպիոն դառնալու համար բավարար է նույնիսկ ոչ ոքին անկախ մյուս խաղի արդյունքից: