Իտալական «Լիվորնոն» իր պաշտոնական կայքում հայտարարել է ակումբի լուծարման ընթացակարգի մեկնարկի մասին:
Ակումբը սնանկ է հայտարարվել հսկայական պարտքերի և ֆինանսավորման բացակայության պատճառով:
Եթե մինչև հուլիսի 19-ը ակումբը ներդրող չունենա, ապա նրան փրկել հնարավոր չի լինի։
«Լիվորնոն» Ա Սերիայում հանդես է եկել մինչև 2014 թվականը, իսկ 2020/21 մրցաշրջանի արդյունքներով թիմը Իտալական C Սերիայում վերջին տեղն է զբաղեցրել: