sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Աղբյուր. Ֆոնսեկան կհեռանա «Ռոմայից»

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան կհեռանա թիմից՝ հաղորդում է Corriere della Sera-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝ «Մանչեսթեր Յունայթեդից» կրած 2-6 հաշվով պարտությունից հետո Ֆոնսեկան հանդիպել է ակումբի ղեկավարությանը: Քննարկումից հետո որոշում է կայացվել, որ պորտուգալացի մարզիչն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատվելու է զբաղեցրած պաշտոնից:

«Ռոման» Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում վաստակած 55 միավորով 7-րդն է մրցաշարային աղյուսակում:

Տեղեկություններ կան, թե Ֆոնսեկային հռոմեական ակումբի ղեկին կարող է փոխարինել «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին:

 Ռոմա