sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Բարսեղյանի դուբլը չօգնեց «Աստանային» (տեսանյութ)

«Աստանա»  3-4  ԿՈւՊՍ

  •  1-0 Բարսեղյան 3
  •  2-0 Այիմբետով 41
  •  2-1 Ռանխել 53
  •  3-1 Բարսեղյան 58
  •  3-2 Ռանխել 61
  •  3-3 Ռանխել 74
  •  3-4 Իկաունեկիս 77

Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում ղազախական «Աստանան» սեփական հարկի տակ 3։4 հաշվով պարտվեց ֆիննական ԿՈւՊՍ-ին։ Հատկանշական է, որ տանտերերը երկու անգամ հաշվի մեջ առաջ են եղել 2 գնդակի տարբերությամբ։ 

Հանդիպման արդեն 3-րդ րոպեին խաղի հաշիվը բացել է Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը։ Մինչև ընդմիջման գնալը տանտերերը ևս մեկ գոլ են խփել, իսկ 2-րդ խաղակեսի սկզբնամասում գնդակ են բաց թողել։ 58-րդ րոպեին Բարսեղյանը դուբլ է ձևակերպել հաշիվը դարձնելով 3։1, իսկ րոպեներ անց հյուրերը կրկին կրճատել են հաշվի տարբերությունը, որից հետո՝ 3 րոպեի ընթացքում ևս 2 գոլ են խփել։

Այս թիմերի միջև առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։

 Տիգրան Բարսեղյան, «Աստանա», Կոնֆերենցիաների Լիգա