«Բորուսիա» Մ.
1-1
«Բավարիա»
1-0 Պլեա 10
1-1 Լևանդովսկի 42
Բունդեսլիգայի նոր մրցաշրջանի բացման խաղում Մյոնխենգլադբախի «Բորուսիան» ընդունեց Մյունխենի «Բավարիային»:
Խաղի մեկնարկում ակտիվ էին տանտերերն ու 10-րդ րոպեին հաշիվը բացեց Պլեան: Առաջին խաղակեսի մնացած հատվածում ամեն ինչ Նագելսմանի սաների ձեռքերում էր, բայց «Բորուսիայի» դարպասում հրաշքներ էր գործում Յան Զոմերը: Այնուամենայնիվ, խաղակեսի վերջում հաշիվը հավասարեցրեց Լևանդովսկին՝ 7-րդ անընդմեջ մրցաշրջանում 1-ին տուրում դառնալով գոլի հեղինակ:
Երկրորդ խաղակեսում պատկերը նույնն էր: Գնդակով ավելի շատ բավարական ակումբն էր, բայց այլևս գոլեր չգրանցվեցին ու խաղն ավարտվեց 1-1 հաշվով:
Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանի «Հոֆենհայմն» առաջնությունում կմեկնարկի օգոստոսի 14-ին «Աուգսբուրգի» դեմ կայանալիք արտագնա հանդիպումով:
«Բավարիան» 2-րդ տուրում օգոստոսի 22-ին կհյուրընկալի «Քյոլնին», իսկ Մյոնխենգլադբախի «Բորուսիան» օգոստոսի 21-ին մրցակցի հարկի տակ ուժերը կչափի Լևերկուզենի «Բայերի» հետ: