sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Հայկ Մարտիրոսյանը հաղթեց Ադրբեջանցի շախմատիստին և դուրս եկավ 4-րդ փուլ

Սոչիում ընթացող շախմատի աշխարհի Գավաթի երրորդ փուլում Հայկ Մարտիրոսյանն առավելության է հասել Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ:

Դասական շախմատում մրցակիցները սպիտակներով մեկական հաղթանակ են տոնել, ուստի հաջորդ փուլի ուղեգիրը որոշվել է թայ-բրեյքում:

Մարտիրոսյանը սպիտակներով ոչ-ոքի է գրանցել, իսկ սևերով առավելության է հասել: Վերջնախաղում նա օգտագործել է մեկ զինվորի առավելությունը:

Այսպիսով, հայ շախմատիստը դուրս եկավ չորրորդ փուլ:

 Հայկ Մարտիրոսյան