«Արարատ» 2 - 0 «Ֆեհերվար»
- 1-0 Պոբուլիչ 33
- 2-0 Սիլուե 85
ՈւԵՖԱ-ի կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Արարատը» Գյումրիի քաղաքային մարզադաշտում մրցում է հունգարական «Ֆեհերվարի» հետ։
Առաջին խաղակեսն անցավ գրեթե հասավար պայքարում՝ երկու թիմերի փոխնիփոխ գրոհներով, սակայն երկու թիմերի գրոհներում էլ պակասում էր սրությունը: Խաղի 34-րդ րոպեին երևանյան թիմը բացեց հաշիվը: Տուգանային հարվածից գոլի հեղինակ դարձավ Դմիտրիե Պոբուլիչը: Երկրորդ կեսն ավելի ագրեսիվ սկսեցին հյուրերը և հետզհետե ավելացրին ճնշումը, իսկ Բիչախչյանի թիմը հիմնականում գործում էր հակագրոհներով ու մեկ-երկու դրվագում կարող էին հասնել հաջողության: Հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ Սիլուեն կրկնապատկեց Հայաստանի գավաթակրի առավելությունը:
Խաղի մնացած ժամանակահատվածում փոփոխություն չգրանցվեց և Վարդան Բիխաչյանի թիմն ընդհանուր դիմակայությունում հաղթելով 3:1 հաշվով դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլ: