ՈւԵՖԱ-ն հայտարարել է, որ Չեմպիոնների լիգայի 2021/22 մրցաշրջանի եզրափակիչը կանցկացվի Սանկտ Պետերբուրգում:
Ի սկզբանե նախատեսվում էր, որ Սանկտ Պետերբուրգը 2021 թվականին կընդունի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, սակայն կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով խաղը տեղափոխվել է Պորտու:
Որոշվել է նաև, որ 2023-ին եզրափակիչը կընդունի Ստամբուլը, 2024-ին՝ Լոնդոնը, իսկ 2025-ին՝ Մյունխենը: