sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Եվրո 2020. Պորտուգալիան 3:0 հաշվով հաղթեց Հունգարիային

Հունգարիա  0 - 3  Պորտուգալիա

  • 0-1 Գերեյրու 84
  • 0-2 Ռոնալդու 87 11մետր
  • 0-3 Ռոնալդու 90+2

Եվրո-2020-ի F խմբի խաղերը մեկնարկեցին Բուդապեշտում կայացած Հունգարիա-Պորտուգալիա մրցավեճով։

Պորտուգալացիները դժվարին, բայց վստահ հաղթանակ տարան։ Խաղն ավարտվեց 0-3 հաշվով։ Բոլոր գոլերը խփվեցին միայն խաղավարտին։

Առաջին կեսում հունգարացիները շատ լավ դիմադրություն էին ցույց տալիս Պորտուգալիայի հավաքականի խաղացողներին, բայց երկրորդ կեսի վերջնամասում արդեն չկարողացան դիմադրել։

Հանդիպման հաշիվը բացվեց 84-րդ րոպեին․ գոլի հեղինակ դարձավ Ռաֆաել Գերեյրուն։ 3 րոպե անց Կրիշտիանու Ռոնալդուն անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը։ Հիմնական ժամանակին ավելացված երկրորդ րոպեին Ռոնալդուն ևս մեկ անգամ գրավեց մրցակցի դարպասը՝ վերջակետ դնելով խաղին։

 Եվրո-2020, Հունգարիա, Պորտուգալիա