Բելգիա
1 - 0
Պորտուգալիա
- 1-0 Տորգան Ազար 42
Եվրո-2020-ի 1/8 եզրափակչում Սևիլյայում մրցում էին Բելգիայի ու Պորտուգալիայի հավաքականները։ Հանդիպումն ավարտվեց բելգիացիների նվազագույն հաշվով հաղթանակով։
Հանդիպման միակ գոլն իր ակտիվում գրանցեց Տորգան Ազարը՝ մրցակցի դարպասը գրավելով խաղի 42-րդ րոպեին։
Խաղի մնացած հատվածում թիմերից ոչ մեկին ավելին անել չհաջողվեց ու Բելգիան շարունակում է պայքարը, մինչդեռ մրցաշարի գործող չեմպիոնը կվերադառնա տուն։