Պորտուգալիա
2 - 2
Ֆրանսիա
- 1-0 Ռոնալդու 31
- 1-1 Բենզեմա 45+2
- 1-2 Բենզեմա 47
- 2-2 Ռոնալդու 60
Աշխարհի գործող չեմպիոնը չկարողացավ վրեժխնդիր լինել նախորդ Եվրոյի եզրափակչում կրած պարտության դիմաց: Դուբլերի հեղինակներ դարձան Կրիշտիանու Ռոնալդուն ու Կարիմ Բենզեման: Խփած գոլերով Ռոնալդուն հավասարվեց հավաքականների շրջանակում պատմության լավագույն ռմբարկու Ալի Դաեին, դարձավ նաև մեկ այլ ռեկորդի հեղինակ:
Այսպիսով, F խմբում 5 միավորով հաղթեց Ֆրանսիան, 4-ական միավոր վաստակեցին Պորտուգալիան ու Գերմանիան: Այս թիմերը շարունակում են պայքարը փլեյ-օֆֆում, իսկ Հունգարիան վաստակած 2 միավորով եզրափակեց մրցաշարային աղյուսակը: