«Մարիբոր»
1 - 0
«Ուրարտու»
Ժուգելի 57
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Ուրարտուն» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվեց սլովենական «Մարիբորին»։
Տանտերերը հաղթական գոլը խփեցին 57-րդ րոպեին: Թիմերի պատասխան հանդիպումը տեղի կունենա մեկ շաբաթ անց:
Հիշեցնենք, որ եվրագավաթներում այսօր ելույթներն էր սկսել նաև Հայաստանի փոխչեմպիոն «Նոան», որը սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց ԿուՊՍ-ին: Նախօրեին պայքարի էր մտել Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը», որը դիմակայության առաջին խաղում 2:2 հաշվով ավարտեց արտագնա հանդիպումը Ուելսի չեմպիոնի հետ: