sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Վան դե Բեկը չի մասնակցի Եվրո-2020-ին

Նիդեռլանդների հավաքականի Twitter-ի էջը հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Դոնի Վան դե Բեկը վնասվածքի պատճառով հեռացել է ազգային թիմի ճամբարից ու բաց կթողնի Եվրո-2020-ը։

Վան դե Բեկի վնասվածքը սպասվածից լուրջ է, ու նա չի կարող վերջնական ապաքինվել մինչև Եվրոպայի առաջնությունը։ Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրը հայտացուցակում նրա փոխարեն այլ խաղացողի չի պատրաստվում ընդգրկել։

Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով Նիդեռլանդների հավաքական առհասարակ չէր հրավիրվել Վիրջիլ Վան Դեյկը։

 Ֆրանկ դե Բուր, Նիդերլանդներ, Եվրո-2020, Վիրջիլ Վան Դեյկ, Դոնի Վան դե Բեկ