Հս. Մակեդոնիա
0 - 3
Նիդերլանդներ
- 0-1 Դեպայ 24
- 0-2 Վեյնալդում 51
- 0-3 Վեյնալդում 58
Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի դեմ խաղից առաջ Նիդերլանդների հավաքականը նվեր է հանձնել հյուսիսմակեդոնացիների հարձակվող Գորան Պանդևին, որն այս խաղից հետո ավարտելու է իր միջազգային կարիերան:
Նիդերլանդների հավաքականը Պանդևին նվիրել է ընտրանու անվանական մարզաշապիկ՝ 122 գրությամբ, որը խորհրդանշում է Պանդևի անցկացրած խաղերի քանակը Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականում:
Խմբային փուլի վերջին տուրում Նիդերլանդների հավաքականը 3 անպատասխան գնդակ ուղարկեց Հյուսիսային Մակեդոնիայի դարպասն ու դուրս եկավ փլեյ-օֆֆ: Նիդերլանդցիների կազմում 24-րդ րոպեի հաշիվը բացեց «Բարսելոնայի» նորեկ Մեմֆիս Դեպայը:
51-րդ րոպեին Վեյնալդումը կրկնապատկեց իր թիմի առավելությունը, իսկ 58-րդ րոպեին դառնալով դուբլի հեղինակ հաշիվը դարձրեց 3:0:
Այսպիսով, Նիդերլանդների հավաքականը ցույց տվեց հարյուր տոկոսանոց արդյունք և 9 միավորով խմբում գրավեց առաջին տեղն ու դուրս եկավ փլեյ-օֆֆ:
Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը միավոր չվաստակեց: