sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Չեխիան հաղթեց Նիդերլանդներին ու դուրս եկավ 1/4 եզրափակիչ

Նիդերլանդներ  0 - 2  Չեխիա

  • 0-1 Հոլեշ 68
  • 0-2 Շիկ 80
  • Կարմիր Քարտ Մաթեյս դե Լիգտ 52

Եվրո-2020-ի 1/8 եզրափակչում մրցում էին Չեխիայի ու Նիդերլանդների հավաքականները։ Բուդապեշտում կայացած խաղում անակնկալ գրանցվեց ու հաղթանակ տարավ Չեխիայի ընտրանին։ Հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով։

Առաջին խաղակեսի ընթացքում խաղի տեմպը բավականին ցածր էր ու թեև որոշակի պահեր թիմերը ստեղծեցին, բայց դրանք ոչ այնքան վտանգավոր էին և գոլերի չվերածվեցին։

Երկրորդ կեսի սկզբնամասում Մալենը ճեղքեց մրցակցի պաշտպանությունն ու մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ․ թվում էր՝ հաշիվն արդեն բացված է, բայց հոլանդացի ֆուտբոլիստը հապաղեց, ու արդյունքում դարպասապահը խլեց գնդակը։ Մի քանի րոպե անց Մաթեյս դե Լիխտը խախտեց կանոնները մրցակցի հետ խաղում, ռուս մրցավարը նախ նրան դեղին քարտ ցույց տվեց, ապա VAR-համակարգի օգնությամբ փոխեց որոշումն ու հեռացրեց դե Լիխտին խաղադաշտից։

10 հոգով մնալուց հետո ընդամենը 13 րոպե անց Նիդերլանդների հավաքականը գոլ բաց թողեց․ աչքի ընկավ Հոլեշը, իսկ 12 րոպե անց նրա կատարած փոխանցումից հետո Շիկը կրկնապատկեց իր թիմի առավելությունը։

Խաղի մնացած մասում դե Բուրի սաներին ոչինչ անել չհաջողվեց ու քառորդ եզրափակչի ուղեգիրը բաժին հասավ չեխերին։

 Նիդերլանդներ, Չեխիա, Եվրո-2020