sport.hushak@yandex.ru

+012 345 6789

ՖԻՖԱ-ն Ուրուգվայի հավաքականից պահանջում է տարբերանշանից հանել չորս աստղերից երկուսը

ՖԻՖԱ-ն հույս ունի, որ Ուրուգվայի հավաքականը կփոխի իր տարբերանշանը, հաղորդում է ESPN-ը։ Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ Puma-ն, որը ուրուգվայցիներին ապահովում է համազգեստով, ֆուտբոլի ազգային ասոցիացիային հայտնել է, որ ՖԻՖԱ-ն պահանջել է մինչև Քաթարում 2022 թվականի աշխարհի առաջնության մեկնարկը խորհրդանշանից հեռացնել չորս աստղերից երկուսը:

Ուրուգվայի խորհրդանիշի աստղերը խորհրդանշում են աշխարհի առաջնություններում (1930, 1950) և Օլիմպիական խաղերում (1924, 1928) հաղթանակները: ՖԻՖԱ-ի առարկությունները կապված են օլիմպիադաներին վերաբերող աստղերի հետ։ Ուրուգվայի ֆուտբոլի ասոցիացիայում չեն կիսում կազմակերպության դիրքորոշումը և պատրաստում են փաստաթղթեր, որոնք հաստատում են այդ աստղերի օգտագործման օրինականությունը:

«ՖԻՖԱ-ն միշտ խոստովանել է, նույնիսկ հրապարակայնորեն, որ Ուրուգվայը հաղթել է աշխարհի չորս առաջնություններում, քանի որ 1924 և 1928 թվականներին օլիմպիական ֆուտբոլային մրցաշարը կազմակերպվել էր ՖԻՖԱ-ի կողմից։ Միայն 1930 թվականին նրանք սկսեցին առաջնություններն ինքնուրույն անցկացնել», - ասել է Ուրուգվայի ֆուտբոլի ասոցիացիայի փոխնախագահ Գաստոն Թիլդին։

 Ուրուգվայ, ՖԻՖԱ