sport.hushak@yandex.ru

+012 345 6789

ՖԻՖԱ-ն հերքել է ֆուտբոլում կանոնների հնարավոր փոփոխության մասին լուրը

ՖԻՖԱ-ն պաշտոնական հաղորդագրություն է տարածել Mundo Deportivo-ում հրապարակված այն հոդվածի վերաբերյալ, թե կազմակերպությունը նախատեսում է առաջիկայում առանցքային փոփոխությունների փորձեր կիրառել ֆուտբոլի կանոններում:

«ՖԻՖԱ-ն ցանկանում է պարզաբանում մտցնել վերջին օրերին մամուլում շրջանառվող այն կեղծ տեղեկության վերաբերյալ, թե Նիդերլանդներում կայանալիք երիտասարդական մրցաշարում ֆուտբոլ խաղի կանոնների առանցքային փոփոխություններ են կիրառվելու:

ՖԻՖԱ-ն հաստատում է, որ ներկայումս որևէ նման փորձարկում կատարելու մտադրություն չունի: Դրանից բացի, նման փոփոխություններ չեն քննարկվել ոչ ՖԻՖԱ-ում, ոչ էլ ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհրդի մեր գործընկերների շրջանում»,- ասված է ՖԻՖԱ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Mundo Deportivo-ն հաղորդում էր, թե ՖԻՖԱ-ն նախատեսում է Future of Football Cup մրցաշարում կիրառել խաղի կանոնների լուրջ փոփոխություններ, որոնցից են, օրինակ, հանդիպման հիմնական ժամանակն 90 րոպեի փոխարեն զուտ 60 րոպե դարձնելը, եզրային հարվածը, անսահմանափակ փոխարինումներն ու դեղին քարտի դեպքում 5 րոպե խաղադաշտից հեռացումը (ավելի մանրամասն՝ այստեղ):

 ՖԻՖԱ