sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Եվրո-2020. Շվեդիան հաղթեց Սլովակիային

Շվեդիա  1 - 0  Սլովակիա

  • 1-0 Էմիլ Ֆորսբերգ 77

Շվեդիայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթեց Սլովակիային, միավորների քանակը հասցրեց 4-ի ու ստնանձնեց խմբի առաջատարի դիրքը: Ամբողջ խաղի ընթացքում «դեղիններն» ունեին տարածքային ու խաղային առավելություն, ավելի վտանգավոր էին գրոհում, սակայն հաղթական գոլը խփեցին միայն 11 մետրանոց հարվածի շնորհիվ. 77-րդ րոպեին նշակետից դիպուկ էր Էմիլ Ֆորսբերգը:

Այս հաղթանակից հետո Շվեդիան 4 միավորով առաջատարն է, 3 միավոր ունի Սլովակիան, Իսպանիան մեկ միավորով երրորդն է, Լեհաստանը միավոր չունի: Վերջին 2-ը երկրորդ տուրի իրենց հանդիպումը կանցկացնեն վաղը:

 Սլովակիա, Եվրո-2020, Շվեդիա