sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Եվրո 2020. Շվեդիան հաղթեց Լեհաստանին ու առաջին տեղով դուրս եկավ փլեյ-օֆֆ

Շվեդիա  3 - 2  Լեհաստան

  • 1-0 Ֆորսբերգ 2
  • 2-0 Ֆորսբերգ 59
  • 2-1 Լևանդովսկի 61
  • 2-2 Լևանդովսկի 84
  • 3-2 Կլասոն 90+4

Խմբային փուլի վերջին տուրում Շվեդիայի հավաքականը Սանկտ-Պետերբուրգում հաղթանակի հասավ Լեհաստանի ընտրանու նկատմամբ:

Երկրորդ րոպեին Ֆորբսբերգն առաջ մղեց շվեդներին: 59-րդ րոպեին «Լայպցիգի» հարձակվողը խփեց այս խաղում իր երկրորդ գոլը՝ կրկնապատկելով իր թիմի առավելությունը: Երկու րոպե անց Լևանդովսկին կրճատեց հաշվի տարբերությունը: Հիմնական ժամանակի ավարտից 6 րոպե առաջ «Բավարիայի» հարձակվողը հաշիվը դարձրեց 2:2: Ավելացված ժամանակում շվեդները վճռեցին խաղի ելքը: Վիկտոր Կլեսոնի գոլի շնորհիվ Շվեդիայի ընտրանին հաղթանակ տարավ ու 7 միավորով խմբում գրավեց առաջին տեղն ու դուրս եկավ փլեյ-օֆֆ: 

Լեհաստանի հավաքականը 3 խաղից վաստակեց ընդամենը մեկ միավոր ու դուրս մնաց պայքարից: 

 Եվրո-2020, Լեհաստան, Շվեդիա