Սլովակիա
0 - 5
Իսպանիա
- 0-1 Դուբրավկա (ինքնագոլ) 30
- 0-2 Լապորտ 48
- 0-3 Սարաբիա 56
- 0-4 Տոռես 67
- 0-5 Կուցկա (ինքնագոլ) 71
Իսպանիայի հավաքականն այս առաջնության ժամանակ առաջին հաղթանակը տոնեց՝ 5-0 հաշվով պարտության մատնելով Սլովակիային: Առաջին խաղակեսի սկզբում Ալվարո Մորատան չկարողացավ դիպուկ իրացնել 11 մետրանոց հարվածը: Ընդ որում, նախորդ խաղում էլ Ժերար Մորենոն էր վրիպել նշակետից: 30-րդ րոպեին անհասկանալի ինքնագոլի հեղինակ դարձավ սլովակների դարպասապահ Մարտին Դուբրավկան՝ ցանկանալով հեռացնել գնդակը: Առաջին խաղակեսի հիմնական ժամանկին ավելացված 3-րդ րոպեին Էմերիկ Լապորտը ևս մեկ գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը: 56-րդ րոպեին սլովակների դարպասը երրորդ գնդակն ուղարկեց Պաբլո Սարաբիան: 67-րդ րոպեին «կարմիր ֆուրիայի» 4-րդ գոլը խփեց գոլի դրվագից վայրկյաններ առաջ փոխարինման մտած Ֆերան Տոռեսը: Ընդ որում, Տոռեսը փոխարինել էր Մորատային: 5 րոպե անց սեփական դարպասն այս անգամ գրավեց Յուրայ Կուցկան՝ 5-0:
Այս հաղթանակից հետո Իսպանիան միավորների քանակը հասցրեց 5-ի ու, երկրորդ տեղով, Շվեդիայի հետ դուրս եկավ փլեյ-օֆֆ: