sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Եվրո 2020. Իսպանիա - Լեհաստան խաղն ավարտվեց ոչ-ոքի

Իսպանիա  1 - 1  Լեհաստան

  • 1-0 Մորատա 25
  • 1-1 Լևանդովսկի 54

Եվրո-2020-ի խմբային փուլի 2-րդ տուրում Իսպանիայի հավաքականը Սևիլյայում ընդունել էր E խմբի մյուս ներկայացուցիչ Լեհաստանին։ Հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով։

25-րդ րոպեին Մորենոյի փոխանցումից հետո հանդիպման հաշիվը բացեց Ալվարո Մորատան և իսպանացիներն ընդմիջման գնացին հաղթողի կարգավիճակով։

Երկրորդ կեսի սկզբնամասում, սակայն իր մասին հիշեցրեց լեհերի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին՝ գրավելով մրցակցի դարպասը։ Րոպեներ անց մրցավարը 11-մետրանոց նշանակեց Լեհաստանի դարպասին․ գնդակին մոտեցած Մորենոն վրիպեց՝ զրկելով թիմին հաղթելու հնարավորությունից։

Խաղի մնացած մասում երկու հավաքականներն էլ երկուստեք գրոհներ ձեռնարկում էին, սակայն դրանք գոլի վերածել չհաջողվեց։

Հիշեցնենք՝ E խմբում Իսպանիայից ու Լեհաստանից բացի հանդես են գալիս նաև Շվեդիայի ու Սլովակիայի հավաքականները։

Իսպանացիները 2 միավորով E խմբի մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղում են։ Լեհաստանի ընտրանին 1 միավորով՝ վերջին։

 Լեհաստան, Եվրո-2020, Իսպանիա