Դանիա
0 - 1
Ֆինլանդիա
- 0-1 Յոել Պոհյանպալո 60
Եվրո 2020-ում գրանցվեց առաջին անակնկալը․ B խմբի խաղում Ֆինլանդիայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթեց Դանիայի ընտրանուն։
Դանիա - Ֆինլանդիա խաղում հաղթական գոլը խփեց Ժոել Պոժանպալոն և 3 միավոր պարգևեց իր թիմին: Հերոսացավ նաև ֆինների դարպասապահ Լուկաս Հրադեցկին, որը հետ մղեց Հյոյբերգի 11-մետրանոցը:
Ֆիննական թիմի կազմում միակ գոլը 60-րդ րոպեին խփեց Յել Պոհյանպալոն:
Հարկ է նշել, որ առաջին խաղակեսի վերջում Էրիկսենը կորցրեց գիտակցությունը և ընկավ խոտածածկին: Բժիշկները դուրս վազեցին խաղադաշտ և սկսեցին խաղացողին սրտի մերսում անել:
Առաջին բուժօգնություն ստանալուց հետո նրան պատգարակով տեղափոխել էին հանդերձարան, այնուհետև շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց: Արդեն հայտնի է, որ ֆուտբոլիստը եկել է գիտակցության և նրա վիճակը գնահատվում է կայուն։