sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Եվրո 2020. Բելգիան 2:0 հաշվով հաղթեց Ֆինլանդիային

Ֆինլանդիա  0 - 2  Բելգիա

  • 0-1 Լուկաշ Գրադեցկի (ինքնագոլ) 74
  • 0-2 Ռոմելու Լուկակու 81

Խմբային փուլի վերջին տուրում Բելգիայի հավաքականը 2 անպատասխան գնդակ ուղարկեց Ֆինլանդիայի ընտրանու դարպասը: 74-րդ րոպեին ֆինլանդացիների դարպասապահի ինքնագոլի արդյունքում բելգիացիներն առաջ անցան հաշվի մեջ, իսկ 7 րոպե անց Լուկակուն կրկնապատկեց իր թիմի առավելությունը:

Այսպիսով Բելգիայի հավաքականը խմբում վաստակեց 9 միավոր ու գրավելով առաջին տեղը՝ դուրս եկավ փլեյ-օֆֆ: Ֆինլանդիայի հավաքականը 3 միավորով 3-րդն է:

 Եվրո-2020, Բելգիա, Ֆինլանդիա