sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Դանիան 4:0 հաշվով հաղթեց Ուելսին ու դուրս եկավ 1/4 եզրափակիչ

Ուելս  0 - 4  Դանիա

  • 0-1 Դոլբերգ 27
  • 0-2 Դոլբերգ 48
  • 0-3 Մեհլե 88
  • 0-4 Բրեյթուեյթ 94
  • Կարմիր Քարտ Ուիլսոն 90

Եվրո-2020-ի 1/8 եզրափակչում մրցում էին Ուելսի ու Դանիայի հավաքականները։ Խաղը կայացավ Ամստերդամում ու ավարտվեց դանիացիների ջախջախիչ՝ 4-0 հաշվով հաղթանակով։

Խաղի 27-րդ րոպեին Կասպեր Դոլբերգը սկիզբ դրեց դանիացիների գոլային հրավառությանը։ Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 48-րդ րոպեին Դոլբերգը դուբլ ձևակերպեց և թիմին կանգնեցնելն այլևս անհնար էր։ Հիմնական ժամանակի ավարտից 2 րոպե առաջ Մեհլեն խփեց Դանիայի 3-րդ գոլը, իսկ ավելացված 4-րդ րոպեին Բրեյթուեյթը խփեց 4-րդ գնդակը։

Դանիայի հավաքականը Եվրոյի քառորդ եզրափակչում է, որտեղ կմրցի Նիդերլանդներ-Չեխիա զույգի հաղթողի հետ։

 Եվրո-2020, Ուելս, Դանիա