sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Եվրո 2020. Բելգիան 3:0 հաշվով հաղթեց Ռուսաստանին

Բելգիա  3 - 0  Ռուսաստան

  • 1-0 Լուկակու
  • 2-0 Մենյե
  • 3-0 Լուկակու

Եվրոպայի առաջնության 2-րդ խաղային օրվա ընթացքում B խմբում Բելգիան հաղթեց Ռուսաստանին և օրվա անակնկալի հեղինակ Ֆինլանդիայի հետ գլխավորեց աղյուսակը:

Ամբողջ խաղն անցավ Բելգիայի հավաքականի վերահսկողությամբ: Արդեն առաջին կեսում Լուկակուի և Մենյեի խփած գնադակները մեծ առավելություն էին տվել բելգիացիներին: Երկրորդ կեսում Բելգիայի հավաքականն առանց մեծ ջանքեր գործադրելու այն հասցրեց տրամաբանական ավարտին:

Նշենք որ այս խմբի հաջորդ տուրում հունիսի 16-ին ժամը 17:00-ին միմյանց հետ կմրցեն Ֆինլանդիան և Ռուսաստանը, իսկ հունիսի 17-ին ժամը 20:00-ին՝ Բելգիան և Դանիան: 

 Եվրո-2020, Ռուսաստան, Բելգիա