sport.hushak@yandex.ru

+012 345 6789

«Սևիլիան» 5 տարվա պայմանագիր է առաջարկել Ռամոսին

Իսպանական «Սևիլիան» ցանկանում է վերադարձնել Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսին, հայտնում է esRadio-ն:

«Սևիլիան» իսպանացի պաշտպանին առաջարկել է 5 տարվա պայմանագիր՝ տարեկան 7 միլիոն եվրո աշխատավարձով: Առաջարկն ընդունելու դեպքում 35-ամյա ֆուտբոլիստը կարիերան ավարտելուց հետո նաև պաշտոն կստանա ակումբում:

Սերխիո Ռամոսը «Սևիլիայում» խաղացել է 2002-2005-ը՝ տեղափոխվելով «Ռեալ»: Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև այս տարվա հունիսի 30-ը, և կողմերը չեն կարողանում փոխհամաձայնության գալ այն երկարաձգելու հարցում: Ավարտված մրցաշրջանում նա «Ռեալի» կազմում մասնակցել է 21 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։  

 Սերխիո Ռամոս, «Սևիլիա», «Ռեալ»