sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Ռամոսը «Ռեալից» հեռանում է

Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հաստատեց, որ թիմի ավագ Սերխիո Ռամոսը հեռանում է ակումբից:

«Արքայական ակումբն» իր պաշտոնական կայքում տարածած հաղորդագրության մեջ նշել է, որ վաղը կայանալիք միջոցառման ժամանակ, որին մասնակցելու է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը, տեղի է ունենալու թիմի ավագին նվիրված հարգանքի ու հրաժեշտի արարողություն:

Դրանից հետո Ռամոսը մամուլի ասուլիս կանցկացնի:

35-ամյա պաշտպանը ազատ գործակալի կարգավիճակով անվճար կարող է տեղափոխվել այլ ակումբ։ AS-ի փոխանցմամբ՝ 4 թիմ հավակնում է Ռամոսի տրանսֆերը ձեռքբերելուն։ Այդ թիմերն են «Մանչեսթեր Սիթին», ՊՍԺ-ն, «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Սևիլիան»։

Աղբյուրի փոխանցմամբ՝ այս ակումբներից «Մանչեսթեր Սիթին» է ամենամոտը Ռամոսի հետ պայմանագիր կնքելուն։

 Սերխիո Ռամոս, «Ռեալ»