sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Վարանը կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդում»

«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնական կայքում հայտնել է Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանի տեղափոխության մասին։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը անգլիական ակումբի հետ պայմանագիր կկնքի բուժզննումից հետո։

Ըստ մի շարք լրատվամիջոցների՝ տրանսֆերի արժեքը կազմել է ավելի քան 50 մլն եվրո: Վարանը մանկունիական ակումբի հետ կնքելու է երկարաժամկետ պայմանագիր:

 Ռաֆայել Վարան, «Մանչեսթեր Յունայթեդ», «Ռեալ», տրանսֆերներ