sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Արտակ Գրիգորյանը՝ Հայաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2020/2021 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում քվեարկության արդյունքները, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հավաքելով 41 միավոր` մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» ավագ Արտակ Գրիգորյանը

Երկրորդ տեղը գրավել է «Ալաշկերտի» մեկ այլ կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը, որը վաստակել է 30 միավոր:

22 միավորով լավագույն եռյակը եզրափակել է «Ուրարտուի» նիգերիացի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն

Քվեարկության արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:

 ՀՖՖ, Արտակ Գրիգորյան, Դավիդ Դավիդյան, Ուգոչուկվու Իվու