sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Դավիդ Դավիդյանը միացել է «Խիմկիին»

«Ալաշկերտի» կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը շուտով պայմանագիր կկնքի «Խիմկիի» հետ: Հայ ֆուտբոլիստը մարզում է անցկացրել ռուսական թմի կազմում:

«Ալաշկերտի» կազմում Դավիդյանը նախորդ մրցաշրջանում դարձավ Հայաստանի չեմպիոն, որտեղ անցկացրեց 19 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Վերջերս 23-ամյա Դավիդյանը հրավիրվել էր Հայաստանի ազգային հավաքական՝ Խորվաթիայի ու Շվեդիայի հետ ընկերական խաղերի համար, սակայն Հայաստանի առաջնության վերջին տուրում նա թեթև վնասվածք էր ստացել:

Դավիդյանի պայմանագիրը «Ալաշկերտի» հետ ուժի մեջ է մինչև այս տարվա օգոստոսի 2-ը:

 «Խիմկի», «Ալաշկերտ», Դավիդ Դավիդյան