sport.hushak@yandex.ru

+012 345 6789

Մանուէլ Պետրոսյանը՝ Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի հաղթող

Ջերմուկում ավարտվեց Ստեփան Ավագյանի հուշամրցաշարը։ Մրցաշարն անցկացվում էր շրջանային մրցակարգով՝ 10 մասնակիցներով, 9 խաղափուլով ՖԻԴԵ-ի կանոնների համաձայն: Մրցաշարը ՖԻԴԵ-ի 15-րդ կարգի էր ՝ 2602 միջին վարկանիշով:

Մրցաշարի մասնակիցներն էին գրոսմյաստերներ Հովհաննես Գաբուզյանը, Սամուել Սևյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Դավիթ Պառավյանը, Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Արամ Հակոբյանը, Տիգրան Հարությունյանը և միջազգային վարպետ Մամիկոն Ղարիբյանը:
9 հնարավորից վաստակելով 5,5 միավոր՝ մրցաշարի հաղթող դարձավ գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը։

Պետրոսյանը Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի հաղթող է դառնում 2-րդ տարին անընդմեջ։  Նույնքան միավոր վաստակած Շանթ Սարգսյանը գրավեց 2-րդ հորիզոնականը։ Արամ Հակոբյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Տիգրան Հարությունյանը 5-ական միավորով կիսեցին 3-5-րդ հորիզոնականները։ Լրացուցիչ ավելի բարձր ցուցանիշների շնորհիվ 3-րդ հորիզոնականը զբաղեցրեց Արամ Հակոբյանը։

 ՖԻԴԵ